top of page

Պնդումները, որ Հոկտեմբերի 27-ը կապ չունի Մեղրիի տարբերակի հետ և «ուչաստկովիի» գործ է, ոչ միայն անհիմն, այլևս կասկածելի են դառնում․ Սարգսյան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 15 hours ago
  • 1 min read
ree

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Այլևս ինձ համար պարզ է, թե ինչու ՌԴ-ն չմիջամտեց Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի իշխանազրկման գործընթացներին, իսկ Ռոբերտ Քոչարյանին՝ մինչ այսօր աջակցում է...


Վերջապես հրապարակվեցին բանակցային գործընթացի փաստաթղթերը։ Եվ կապ չունի՝ 2-րդ նախագահը ինչպես կփորձի արդարանալ, քանի որ տարածքների փոխանակման տարբերակը իր ԱԳ նախարարի հետ միասին սուտ էին որակում, իսկ ինձ էլ՝ ստախոս անվանում։ Այս փաստաթղթերով արդեն ակնհայտ է, որ ստախոսը իրենք և իրենց սպասարկող քաղաքական շրջանակներն են, ոչ թե ես։ Արցախի հիմնահարցը ինքնորոշման հարթությունից հողային պահանջատիրության հարթություն տեղափոխել է Ռոբերտ Քոչարյանը, և ցավոք սրտի, այսօր էլ նույնը՝ իր ռուսահպատակ թիմով, շարունակում է։


Հ.Գ. Պնդումները, որ հոկտեմբերի 27-ը կապ չունի Մեղրիի տարբերակի հետ և «ուչաստկովիի» գործ է, ոչ միայն անհիմն, այլևս կասկածելի են դառնում։

 
 
1/2424
bottom of page