Եկեղեցի գնալը ոչ քաղաքական քայլ է, ոչ էլ հրապարակային ազդեցություն ստեղծելու փորձ. Դիլիջանի համայնքապետի արձագանքը ընդդիմադիր մամուլի հրապարակումներին
- Investigative journalist

- 7 hours ago
- 1 min read

Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջումգրել է.
Վերջերս ընդդիմադիր մամուլում հաճախ են փորձեր արվում որևէ կերպ մեկնաբանելու իմ մասնակցությունը Պատարագներին՝ փորձելով սադրանքներ ստեղծել «նյութ ունենալու» համար։
Մինչ այս չեմ ցանկացել անդրադառնալ այս թեմային, սակայն այսօր անհրաժեշտ եմ համարում հստակ նշել հետևյալը։
2022 թվականին իմ նախաձեռնությամբ սկսվել են Հաղարծին բնակավայրում Սուրբ Աստվածածին եկեղեցու վերակառուցման աշխատանքները։ Շուրջ 100 տարվա ընդմիջումից հետո՝ 2022 թվականի սեպտեմբերի 28-ին, այդտեղ առաջին անգամ մատուցվել է Սուրբ Պատարագը։
Այդ օրվանից անցել է երեք տարի, և իմ նախաձեռնությամբ, ինչպես նաև բազմաթիվ նվիրատուների աջակցությամբ՝ 2025 թվականի սեպտեմբերի 8-ին՝ Սուրբ Աստվածածնի ծննդյան տոնի օրը, Հաղարծինում վերաօծվել և հանդիսավորությամբ բացվել է նորակառույց Սուրբ Աստվածածին եկեղեցին։
Իսկ հիմա՝ ամենակարևորը։
Եկեղեցի գնալը ոչ քաղաքական քայլ է, ոչ էլ հրապարակային ազդեցություն ստեղծելու փորձ։ Դա իմ ներքին հավատքի, արժեքների և պատասխանատվության դրսևորումն է։
Շարունակելու եմ աշխատել նույն սկզբունքով՝ կառուցել, զարգացնել և մեր համայնքին ծառայել։
Հավատքով արված գործը մեկնաբանության կարիք չունի։




















