top of page

Բողոքարկելու եմ ՔՊ վարչության որոշումը. Սա անում եմ Նիկոլ Փաշինյանի համար. Հայկ Սարգսյանը՝ ՔՊ ցուցակում չլինելու մասին

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 5 hours ago
  • 2 min read
ree


ՔՊ–ն իր իշխանության գալուց հետո առաջին անգամ պատրաստվում է ԱԺ հերթական ընտրություններին, 2021–ին ընտրությունները եղել են արտահերթ և ՔՊ–ում հապճեպ, վարչությունը կազմել է ցուցակ։ Այսինքն վարչությունն է որոշել, թե ով պետք է լինի ցուցակում և ով որ համարը պետք է լինի։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 17–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանը, ով դուրս է մնացել 2026–ի ընտրություններում ՔՊ–ի նախընտրական ցուցակից։

«Այժմ հապճեպ չի կազմվելու ցուցակը և ՔՊ վարչության նախագահը հայտարարել է, որ ովքեր ուզում են առաջադրվել, կարող են առաջադրվել նոյեմբերի 1–30–ը։ Վարչությունը պետք է թեկնածուների առաջադրվելը պետք է հաստատի դեկտեմբերի 1-31–ն ընկած ժամանակահատվածում, որից հետո ամբողջ ցուցակը կդրվի քվեարկության համագումարում, որտեղ 1000–ից ավելի կուսակցականներ կքվեարկեն։ Որ թեկնածուն ավելի շատ ձայն հավաքի, կզբաղեցնի առաջին տեղը, և այդպես կձեւավորվի ցուցակը։ Այսինքն 1100 պատվիրակները կորոշեն, թե ով որ համարը պետք է լինի»,–ասաց նա։

Անդրադառնալով իրեն, Հայկ Սարգսյանն ասաց, որ կուսակցությունը բոլորի նման իրեն էլ հրավիրել է. «Կարճ քննարկման րդյունքում ինձ տեղեկացրել են, որ վարչությունը որոշել է մերժել իմ առաջադրումը։ Այս պահին ես ունեմ երկու ճանապարհ. Առաջինը՝ գնալ տուն և չլինել հաջորդ ցուցակում, և երկրորդ՝ բողոքարկել վարչության որոշումը՝ իրացնելով իմ իրավունքները։ Ես ընտրել եմ երկրորդ ճանապարհը, բողոքարկելու եմ վարչության որոշումը։ Ես սա անում եմ նաև վարչապետ և իմ գաղափարակից ընկեր Նիկոլ Փաշինյանի համար։ Կարող է դա բարձր հնչի, բայց ես այդպես եմ արտահայտվում, որովհետեւ ես 2006–ից եմ ճանաչում Նիկոլ Փաշինյանին և տարբեր ակցիաների եմ մասնակցել 2006–ից, երբ 14 տարեկան էի։ 2014–ից եղել են ՔՊ հանրային միավորման անդամ։ Եղել եմ ՔՊ հիմնադիր անդամ»։

Հայկ Սարգսյանը նկատեց, որ կուսակցության համագումարը պետք է որոշի, թե ով որ համարը պետք է լինի ցուցակում. «Ես ուզում եմ, որ վարչությունը ինձ հնարավորություն տա առաջադրվելու։ Ոչ թե ֆիքսվի իմ տեղը ցուցակում, այլ հնարավորություն ունենամ ներկայացնելու կուսակցության անդամներին և նրանք որոշեն՝ ես կլինեմ անցողի տեղո՞ւմ, օրինակ, մինչև 50 կամ 70, թե՞  կլինեմ, օրինակ, 350–րդ համարը և չեմ լինի ցուցակում։

Ես վստահ եմ, որ եթե համագումարը ընտրի, ես կլինեմ անցողիկ տեղում՝ առնվազն առաջին 50 համարների մեջ»,–ընդգծեց նա։

 
 
1/2451
bottom of page