top of page

Բեռլինում ընթանում է ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների հանդիպումը

Dec 14, 2025
1 min read


Արդեն մեկ ժամից ավելի է` Բեռլինում ընթանում է ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների հանդիպումը՝ թարմացված «խաղաղության պլանի» քննարկման շուրջ։


Բեռլինյան բանակցություններին մասնակցում են ԱՄՆ-ի ներկայացուցիչներ՝ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը։

Ներկա է նաև Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։

Արևմտյան լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ կողմերը քննարկում են Կիևի դիրքորոշումը՝ ի պատասխան Վաշինգթոնի առաջարկների։ Մասնավորապես, The New York Times-ը նախկինում հայտնել էր, որ իր պատասխանում ուկրաինական կողմը հայտարարել է երկրի արևելքում գտնվող տարածքների նկատմամբ վերահսկողությունը պահպանելու մտադրության մասին, որտեղ ներկայում տեղակայված են Ուկրաինայի զինված ուժերը։

 
 
1/2905
bottom of page