top of page

Մայր Աթոռը Վազգենի հետ հավասար կրում է պատասխանատվություն հասարակություն-եկեղեցի օրեցօր խորացող անջրպետի համար

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • May 20, 2024
  • 1 min read
ree

Վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Վազգեն Գալստանյանի աղմկահարույց ու փողոցային բառապաշարով հայտարարություններին։  Չախոյանի գրառման մեջ մասնավորապես ասվում է․

Փառք Աստծո, ոչ մի տերտերի աջ չեմ համբուրել, հակառակ դեպքում կարող էին երեսով տալ ու մեղադրել իրենց քաղաքական հայացքները չկիսելու համար։

 

Փողոցային բառապաշարով սքեմի տակ քողարկված Վազգեն Գալստանյանը երեսով է տալիս մարդկանց, որ ժամանակին համբուրել են իր աջը, իսկ հիմա չեն կիսում իր քաղաքական հայացքները։ Սա մարազմ է, եթե անգամ համբուրել են, ապա համբուրել են որպես Բագրատ սրբազան, այլ ոչ որպես ակտիվիստ Վազգեն։

Ի դեպ, Բագրատ սրբազան վաղուց արդեն չկա, կա ընդամենը Վազգեն անունով ակտիվիստ։

Իսկ Մայր Աթոռը Վազգենի հետ հավասար կրում է պատասխանատվություն հասարակություն-եկեղեցի օրեցօր խորացող անջրպետի համար։

1/2383
bottom of page