top of page

Գտնվել է Ղազախստանի լեռներում որոնվող զբոսաշրջիկներից մեկի դին. մյուսներին դեռ որոնում են

  • Dec 27, 2025
  • 1 min read


Ղազախստանի Ալմա-Աթա մարզի լեռներում իրականացված որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է որոնվող զբոսաշրջիկներից մեկի դին:



Այս մասին հաղորդել է մարզի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը։


«Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում, որոնք իրականացվել են անօդաչու թռչող սարքերի միջամտությամբ, Լոկոմոտիվ գագաթի հատվածում հայտնաբերվել է դի։ Այն իջեցվել է ծովի մակարդակից 3700 մետր բարձրությունից և փոխանցվել ոստիկանության ծառայողներին։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Զբոսաշրջիկների խմբի ևս երկու անդամին գտնելու համար որոնողական աշխատանքները շարունակվում են»,- ասվում է հաղորդագրությունում։


Դեպարտամենտում նշել են, որ անհետ կորած զբոսաշրջիկներից մեկի քույրը հայտնել էր, որ եղբայրը երկու ընկերների հետ բարձրացել է լեռներն ու չի վերադարձել։

 
 
bottom of page