top of page

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին

Dec 18, 2025
1 min read


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վարչապետը՝ խոսելով այս կիրակի պատարագի մասնակցելու հնարավորության մասին:


«ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստն է, պետք է մեկնեմ։ Շատ շուտ էր պլանավորված»,- ասել է վարչապետը:


Հիշեցնենք՝ ԵԱՏՄ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում։

 
 
1/2905
bottom of page