top of page

Աշխարհի ամենագեղեցիկ կանայք՝ ըստ ազգությունների (լուսանկարներ)

  • Nov 20, 2022
  • 2 min read

ree

Հեղինակավոր Elle ամսագիրը կազմել է աշխարհի ամենագեղեցիկ կանանց ցուցակը՝ ըստ երկրների: Ցուցակում ներառված են միայն թխահերները, քանի որ, ըստ ամսագրի, հենց նրանք են բոլոր ժամանակներում համարվում ամենագեղեցիկները: Որպես ապացույց ներկայացվում են «Միսս Աշխարհ» и «Միսս Տիեզերք» մրցույթների հաղթողները, որոնց 90%-ը եղել է հենց թխահեր:


1. Իտալուհի Մոնիկա Բելուչի

Մոնիկան աշխարհին գերել է իր կանացիությամբ, շքեղ կառուցվածքով ու խելացի աչքերով: Նույնիսկ տարիքը չի ազդում այս կնոջ հմայքի վրա, նա շարունակում է լինել հոլիվուդյան ամենապահանջված գեղեցկուհիներից մեկը:

ree

2. Հնդկուհի Այվշարա Ռայ

Այս հնդկուհուն հաջողվեց դառնալ ոչ միայն Հնդկաստանի, այլև ամբողջ աշխարհի ամենագեղեցիկ աղջիկը՝ 1994-ին վաստակելով «Միսս Աշխարհ» տիտղոսը: Նույնիսկ երեխա ունենալուց հետո, երբ նա գիրացել էր 30 կգ-ով, երկրպագուները Այվշարային շարունակում էին համարել ամենագեղեցիկը: Այսօր այս հայտնի հնդկուհին հաջողությամբ նկարահանվոմ է հոլիվուդյան ֆիլմերում:

ree

3. Իսպանուհի Պենելոպե Կրուս

Իսպանական ամբողջ կրքոտությունն իր մեջ կրող հոլիվուդյան այս դերասանուհին ֆիլմերում այնքան տիպիկ է մարմնավորում իսպանուհու կերպարները, որ դրա համար «Օսկար» է ստանում: Բավական է հիշել «Վիկի Քրիստինա Բարսելոնա» ֆիլմում նրա կերտած Մարիա Ելենայի կերպարը: Նրա դարչնագույն աչքերը և սև մազերը դարձել են այցեքարտը, և նա շատ տուրք չի տալիս գեղեցկության արհեստական միջոցներին, այլ պարզապես ընդգծում է բնությամբ իրեն տրվածը:

ree

4. Բրիտանուհի Քեթրին Զետա-Ջոնս

Ժամանակին Հոլիվուդի ամենահայտնի դերասաններից մեկը՝ Մայքլ Դուգլասը, պարզապես կորցրեց գլուխն այս գեղեցկուհուն տեսնելուց հետո, և ամուսնալուծվելու համար հսկայական տուգանքներ վճարեց, միայն թե լինի Քեթրինի կողքին: Այսօր հոլիվուդյան այս գեղեցիկ զույգը մեծացնում է իր երկու երեխաներին:

ree

5. Մեքսիկուհի Սալմա Հայեկ

Նրա մասնակցությամբ ֆիլմերը ներկայացվում են Կաննի կինոփառատոնին, և նա աշխարհի ամենաազդեցիկ մարդկանցից մեկի՝ միլիոնատեր, բարեգործ և կոլեկցիոներ Ֆրանսու Անրի-Պինոյի կինն է:

ree

6. Հայուհի Քիմ Քարդաշյան

Քիմ Քարդաշյանը մեր օրերի ֆենոմենն է: Ժամանակին ռեալթի շոուների աստղը հոլիվուդյան միջոցառումներում անցանկալի հյուր էր, իսկ այսօր թիվ մեկ աստղն է: Հենց նա՝ իր յուրահատուկ կառուցվածքով, հեղափոխություն արեց նորաձևության աշխարհում ընդունված չափանիշներում:

ree

7. Չինուհի Ֆան Բինբին

Եթե դուք չգիտեք՝ ով է նա, ապա շատ բան եք բաց թողել: Հենց նա է համարվում ամբողջ Ասիայի ամենագեղեցիկ կինը:

ree


 
 
bottom of page