top of page

Թուրքական պետությունների միությունն ու ԵԱՏՄ-ն Ղազախստանում հակասության մեջ են մտել․ քաղաքագետ

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Թուրքական Պետությունների Միությունն ու ԵԱՏՄ-ն Ղազախստանում հակասության մեջ են մտել։ Թյուրքական աշխարհի առանցքային երկիրն, ըստ Թուրքիայի, օկուպացվել է Ռուսաստանի կողմից։ Ռուսներն, ըստ թուրքերի, օկուպացրել են նաև Ադրբեջանի մի մասը՝ Ղարաբաղը։


Այդ երկու կազմակերպությունները մտել են համակարգային հակասության մեջ, իսկ խաղացողները շատ են, ակտիվորեն ներգրավվել են նաև Չինաստանը, Բրիտանիան, շահեր ունեն Պակիստանն ու ԱՄՆ-ն։ Դեռ հարց է, թե Ամերիկայի համար Ղազախստանի ռուսական «օկուպացիան» է ավելի ձեռնտու, թե' չինական, Չինաստանի համար էլ նույն հարցը կա՝ թյուրքական աշխարհ, թե Ռուսաստան որպես հարևան։ Երկուսի համար էլ ռուսական տարբերակն է ավելի նախընտրելի, դեռ։


Գանք Արցախին։ Այսպիսով, Արցախը դառնում է Ադրբեջանի համար ճակատագրական հարց ու Արցախի նշանակությունը մեծանում է ու նոր հնչողություն է ձեռք բերում։ Նաև շատ կարեւոր է հասկանալ, ապագա ադրբեջանական հեղափոխության ժամանակ ում զորքերն են խաղաղապահ գործառույթ ծավալելու և որ ճանապարհով են դրանք Ադրբեջան մուտք գործելու»։




 
 
1/2381
bottom of page