top of page

Բենզեման նոր ռեկորդ է սահմանել

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Չորեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 1-ին, կայացավ Լա լիգայի 9-րդ տուրի «Ռեալ»-«Աթլետիկ» հետաձգված հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է մայրաքաղաքային ակումբի հաղթանակով՝ 1-0 հաշվով։ Այս հանդիպման միակ գնդակը խփել է հարձակվող Կարիմ Բենզեման՝ 40-րդ րոպեին։ Ֆրանսիացու համար այս գոլը 35-րդն էր 2021 թվականին Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրած 46 խաղում։ Այսպիսով, Բենզեման կրկնել է օրացուցային տարվա իր ռեկորդը Մադրիդի «Ռեալի» կազմում: Հավելենք, որ 2019 թվականին Բենզեման ևս 35 գոլ էր խփել, սակայն անցկացրել էր 50 հանդիպում։ Այս խաղից հետո «Ռեալը» շարունակում է վստահորեն գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը՝ 36 միավորով։ «Աթլետիկը» 8-րդ տեղում է՝ 20 միավորով։ Աղբյուր  ArmSport.am


 
 
1/2383
bottom of page