Հետախուզում է հայտարարվել երգչուհի Սոնա Շահգելդյանի նկատմամբ. մանրամասներ
- Nov 20, 2022
- 1 min read

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ 2 օր է, ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզում է հայտարարվել երգչուհի Սոնա Շահգելդյանի նկատմամբ։
Ինչպես հայտնում է աղբյուրը, վերջինիս նկատմամբ հետախուզում է հայտարարվել ՀՀ քր.օր-ի 188 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով։
Այսինքն՝ Սոնա Շահգելդյանը կասկածվում է ապօրինի ձեռնարկատիրության մեջ, ինչի հետևանքով անձինք կամ կազմակերպությունները կամ էլ պետությունը խոշոր վնաս են կրել։ Այս արարքը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երկու տարի ժամկետով:




















