Սախարովի հրապարակից 6 անձ բերվել է ոստիկանություն
- Nov 20, 2022
- 1 min read

Ինչպես հայտնել ենք, քիչ առաջ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը և մի քանի քաղաքացի փակեցին Նալբանդյան փողոցը:
MediaHub.am-ին ոստիկանությունից հայտնեցին, որ Սախարովի հրապարակից 6 անձ բերվել է ոստիկանություն ՎԻՎ 182 հոդվածով նախատեսված արարքի համար։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ բերման ենթարկվածների թվում է Արա Զոհրաբյանը։
Արմինե Նավոյան




















