top of page

Սաուդյան Արաբիայի արքայադստեր մանուշակագույն Lamborghini-ն վաճառքի է հանվել Ամերիկայում

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Lamborghini Countach LP400 Periscopica սուպերքարը, որը 1970-ական թթ. նվիրվել էր սաուդյան արքայադուստր Դալալ Բինտ Սաուդ ալ Սաուդին ծննդյան օրը, վաճառքի է հանվել Ամերիկայում, գրում է Мотор-ը։


Մեքենան մասնակցել է 2021թ. Փեբլ Բիչի Նրբագեղության մրցույթին, որտեղ ներկայացվել է «Քունթաշի» 50-ամյակին նվիրված ցուցահանդեսի շրջանակում։ Այն լիակատար տեխնիկական սպասարկում է անցել եւ ամբողջ ընթացքում միայն երեք հոգու է պատկանել։ Վազքը՝ 54 571 կիլոմետր։ Գինը, սովորականի պես, չի նշվում, բայց կարող է բավական բարձր լինել, քանի որ միայն երկու Countach է բոլոր թողարկվածներից, որ մանուշակագույն թափք ունի եւ սպիտակ սրահ։


Lamborghini Countach LP400 Periscopica-ից արտադրվել է 150 նմուշ։ Սուպերքարերն ունեն V12 3.9 կարբյուրատոր (375 ձիաուժ կամ 361 Нм) հնգաստիճան «մեխանիկայի» հետ, եւ աճուրդներում նման մեքենաները հիմա վաճառվում են 800 000-900 000 եվրոյով։


Նմուշի հետաքրքրությունը թափքի գույնն է՝ Viola Salchi եւ սրահը Bianco կաշվից, ընդ որում՝ այդ Քունթաշներից ընդամենը երկուսն է արտադրվել։


Մեքենան գրանցված է 1976թ. դեկտեմբերի 21-ին, առաջին սեփականատերը Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքն էր։ Արքայադուստր Դալալ Բինտ Սաուդ ալ Սաուդի ամուսինը մեքենան կնոջն էր նվիրել ծննդյան օրը՝ ընտրելով նրա սիրած գունային սխեման (դատելով արխիվային լուսանկարներից՝ թագավորական ավտոտնակում Countach-ի հարեւանն էր Դալալի եղբոր Ferrari 400-ը)։ 1979թ. Countach-ը գնել էր ամերիկացի գործարարը եւ այն ուղարկել Միացյալ Նահանգներ։ Juniors House of Colors արհեստանոցում սուպերքարը սեւ գույնով էին ներկել (մանուշակագույնն ու սպիտակը մոդայից դուրս էին եկել), եւ միայն երրորդ տերն է մեքենային վերադարձրել նախնական երանգը։

 
 
1/2383
bottom of page