top of page

Samsung-ի օգտատերերը բացառիկ գործառույթներ կստանան սոցիալական ցանցերում

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Samsung Galaxy S22 շարքի սմարթֆոնների տեսախցիկների հատուկ հնարավորությունները կպահպանվեն Instagram-ի, TikTok-ի եւ Snapchat-ի հավելվածներում, հաղորդում է SamMobile պորտալը։ Այսպես, օգտատերերը կկարողանան օգտագործել «Գիշերային ռեժիմ», «Դիմանկարային տեսանկարահանում», «Super HDR» գործառույթները, ինչպես նաեւ լրացուցիչ տեսախցիկ՝ վերը նշված սոցցանցերի հավելվածների ներսում եռակի մեծացմամբ։


Դա թույլ կտա օգտատերերին խնայել ժամանակը։ Օրինակ, HDR-ում լուսանկարելու համար ստիպված չեք լինի բացել «Տեսախցիկ» հավելվածը, բավական է ակտիվացնել այդ ռեժիմը Instagram-ում։

Հաղորդվում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Samsung-ը համագործակցում է կողմնակի հավելվածների մշակողների հետ: Օրինակ, Galaxy S10-ի սերիայում օգտատերերը կարող էին ուղղակիորեն լուսանկարներ ներբեռնել Instagram Stories-ի տեսախցիկի հավելվածից։



 
 
1/2382
bottom of page