top of page

Սաակաշվիլին հայտնել է, որ հոսպտալի ճանապարհին ծեծի են ենթարկել

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ հոսպիտալացումից հետո ինքը հրաժարվել է դուրս գալ մեքենայից, ինչի արդյունքում ենթարկվել է ծեծի։ Մի քանի անգամ խփել են նրա պարանոցին, քաշել մազերից։ Սաակաշվիլիի ուղերձն ընթերցել է նրա փաստաբան Նիկա Գվարամիան ճեպազրույցի ժամանակ. փոխանցում է РИА Новости-ն։


Երեկ Վրաստանի իշխանությունները հայտնել էին, որ հացադուլի մեջ գտնվող Սաակաշվիլիին Ռուսթավիի բանտից տեղափոխել են Գլդանի բանտային կլինիկա։ Գվարամիան ասել է, որ դա տեղի է ունեցել խաբեությամբ․ քաղաքական գործչին ասել են, թե հոսպիտալացնում են քաղաքացիական կլինիկա, ինչպես պահանջել էին փաստաբաններն ու ընդդիմադիրները։


Քաղաքական գործիչը նշել է, որ վնասել է բժշկական սարքավորումները, երբ տեսել է, որ պատրաստվում ինչ-որ ներարկում անել։


Սաակաշվիլին հրաժարվում է ցանկացած բժշկական միջամտությունից և պահանջում հանդիպում իր անձնական բժշկի հետ։ Վրաստանի նախկին նախագահի կարծիքով՝ հիվանդանոց տեղափոխելու նպատակն իր ֆիզիկական ոչնչացումն է։

 
 
1/2379
bottom of page