Այսօր կկայանա Սաակաշվիլիի` նոյեմբերի 7-ի գործով դատը
- Nov 20, 2022
- 1 min read

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ժամը 13:00-ին տեղի կունենա Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի քրեական գործով դատավարությունը։ Չնայած փաստաբանների և անձամբ ամբաստանյալի դատարանում նիստ անցկացնելու վերաբերյալ միջնորդությանը, դատաքննության վայրը դեռևս անհայտ է. փոխանցում է Aliq.ge-ն։ Իրավապաշտպանների խոսքով՝ դատարանը երեկ միջնորդել է կալանավորին տեղափոխելու վերաբերյալ, թեև քրեակատարողական հիմնարկի դիրքորոշումը դեռևս անհայտ է։
Մի քանի տարի տևած դատական նիստերից հետո Միխեիլ Սաակաշվիլին առաջին անգամ կկարողանա ներկայանալ սեփական քրեական գործով դատավարությանը։




















