top of page

Միխեիլ Սաակաշվիլին համաձայնել է դադարեցնել հացադուլը

  • Nov 20, 2022
  • 1 min read

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին համաձայնել է դադարեցնել հացադուլը Գորիի զինվորական հոսպիտալ ժամանելուց հետո. այդ մասին հայտարարել է փաստաբան Նիկա Գվարամիան. հայտնում է «Ռուսթավի-2»- ը։


Նրա խոսքով՝ ուրբաթ երեկոյան Սաակաշվիլիին կտեղափոխեն հոսպիտալ, սակայն անվտանգության միջոցառումների պատճառով հստակ ժամանակ չի նշվում։


Նախկինում Սաակաշվիլին հայտարարել էր, որ կդադարեցնի հացադուլը, եթե իշխանությունները համաձայնեն նրան տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց։

 
 
bottom of page