S7-ը հաստատել է ուղևորի ինքնասպանությունը
- Nov 20, 2022
- 1 min read

S7 ավիաընկերությունը հաստատել է Շարմ Էլ Շեյխ-Սամարա չվերթն իրականացնող ինքնաթիռում ուղևորի մահը, ով ինքնասպանություն է գործել. հայտնում է Интерфакс-ը:
Ավիաընկերության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 22-ին՝ S7 6619 չվերթի ժամանակ: Ինքնաթիռի` օդ բարձրանալուց հետո ուղևորներից մեկը գնացել է զուգարան և երկար ժամանակ չի վերադարձել, ինչն ահանգստացրել է բորտուղեկցորդուհիներին։ 20 րոպե անց ինքնաթիռի ուղևորներն ու անձնակազմի անդամները կարողացել են բացել դուռը, որում տղամարդուն գտել են անգիտակից վիճակում։ Ինչպես պատմել են S7-ում, ինքնաթիռում գտնվող բորտուղեկցորդներն ու բժիշկները մինչ ինքնաթիռի վայրէջքը ուղևորին սրտանոթային վերակենդանացում են անցկացրել:
Կահիրեի օդանավակայանում նրան հանձնել են բժիշկներին, սակայն, չնայած վերակենդանացման գործողություններին, ուղևորի կյանքը փրկել չի հաջողվել:
Այժմ իրավապահները պարզում են տեղի ունեցածի բոլոր հանգամանքները։




















