Գյումրիից հիվանդին Երևան տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել և հայտնվել ձնակույտում
- Investigative journalist

- 18 hours ago
- 1 min read

Այսօր՝ հունվարի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 16:30-ի սահմաններում, Գյումրի-Երևան ավտոճանապարհի Սառնաղբյուր բնակավայրի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս, շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ճանապարհի եզրի ձորակում։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ շտապօգնության մեքենան հաշվառված է Հանրապետական շտապօգնության Գյումրու կայանի հաշվեկշռում և Գյումրու հիվանդանոցից բուժառու էր տեղափոխում «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Բուժառուն մեկ այլ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։




















