top of page

Սա այլևս «եկեղեցական վեճ» չէ․ սա հակահետախուզական, պետականության և ազգային անվտանգության հարց է. Բաբաջանյան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 2 hours ago
  • 1 min read
ree

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Եզրասի՝ ԿԳԲ գործակալ լինելը փաստող ԱԱԾ-ի հրապարակած փաստաթղթին:


«ԱԱԾ-ն այսօր պաշտոնապես հայտարարել է, որ Հայ եկեցեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը 1986-1988 թթ․ համագործակցել է ԽՍՀՄ ՊԱԿ-ի հետ և հիմա էլ կապեր է պահպանում օտար հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ՝ որպես ՀՀ անվտանգության ու շահերի հավանական սպառնալիք: Սա այլևս «եկեղեցական վեճ» չէ․ սա հակահետախուզական, պետականության և ազգային անվտանգության հարց է։


Այստեղ հետևանքը պետք է լինի իրավական ու ինստիտուցիոնալ գործողությունը՝ ռիսկի ամբողջական գնահատում, կապերի չեզոքացում, անհրաժեշտության դեպքում՝ քրեաիրավական ընթացք, և ամենակարևորը՝ հստակ հրապարակային պատասխան՝ երբվանից են այդ տվյալները առկա, ինչ միջոցներ են կիրառվել, և ինչու է հասարակությունը դրա մասին իմանում միայն հիմա։

Անվտանգությունը չի կարող լինել ընտրովի, ուշացած կամ քաղաքական հաշվարկների տակ․ հակառակ դեպքում սպառնալիքը կրկնապատկվում է՝ դառնում է նաև պետության վստահության ճգնաժամ»,- գրել է Բաբաջանյանը։

 
 
1/2455
bottom of page