Սանդուն Ռուսաստանին մեղադրել է Մոլդովայում հեղшշրջման փորձի համար
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Ռուսաստանին մեղադրել է երկրում հեղաշրջում իրականացնելու փորձի համար։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման արդյունքներով նրա հայտարարության մեջ, որը հրապարակել է Մոլդովայի նախագահի մամուլի ծառայությունը։ Այս մասին գրում է tass.ru-ն:
Հայտարարության մեջ ասվում է, որ Մոսկվան փորձում է վերահսկել Մոլդովային էներգետիկ շանտաժի, բողոքի ցույցերին աջակցելու, ապատեղեկատվական արշավների և նույնիսկ հեղաշրջման փորձերի միջոցով։
Հայտարարության մեջ նա երախտագիտություն է հայտնել Մակրոնին՝ Մոլդովայի ներկայիս կառավարությանն աջակցելու, ինչպես նաև ֆինանսական և ռազմական օգնություն ցուցաբերելու համար։
Սանդուի Փարիզ կատարած այցի ընթացքում Մոլդովան և Ֆրանսիան համաձայնագրեր են ստորագրել պաշտպանության և տնտեսության ոլորտներում համագործակցության վերաբերյալ։ Արդեն երկու տարի է, ինչ Մոլդովայում ընթանում են ընդդիմության զանգվածային բողոքի ցույցեր՝ երկրի նախագահի հրաժարականի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջով։