top of page

Ռոնալդուն վատագույն ցուցանիշն է գրանցել վերջին 12 տարվա ընթացքում

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գոլազուրկ հանդիպումների շարքը հասավ 5-ի: Պորտուգալացին չի կարողացել գոլի հեղինակ դառնալ նաև Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի՝ «Բարնլիի» հետ խաղում (1-1)։ Այս շարքը Ռոնալդուի համար վատագույնն է 2010 թվականից ի վեր։


Ռոնալդուն այս մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում բոլոր մրցաշարերում դարձել է 14 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ 37-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։

1/2382
bottom of page