top of page

Ռոման դուրս եկավ քառորդ եզրափակիչ

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Ռոման» 3-1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Լեչչեի» նկատմամբ և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։


15-րդ րոպեին հաշիվը բացեց Արտուրո Կալաբրեզին։ 40-րդ րոպեին պատասխան գոլի հեղինակ դարձավ Մարաշ Կումբուլան։


Երկրորդ խաղակեսի մեկնարկից առաջ խաղադաշտ մտավ Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ այդկերպ իր 100-րդ հանդիպումն անցկացնելով «գայլերի» կազմում։


54-րդ րոպեին Մխիթարյանի փոխանցումից հետո «Ռոմային» առաջ մղեց Թեմի Աբրահամը։ 81-րդ րոպեին Հենրիխը կատարեց երկրորդ գոլային փոխանցումը, այս անգամ Էլդոր Շոմուրոդովին։


Արդեն այսօր մեր հավաքականի ավագը նշում է ծննդյան 33-ամյակը։ Հենրիխը երկու կարևոր հոբելյանները նշեց մեկական գոլային փոխանցումով։

 
 
1/2383
bottom of page