top of page

Էփշտեյնի գործով հրապարակվել է 300 ականավոր անձանց անուններ․ նրանց թվում է՝ Քիմ Քարդաշյանը

  • Feb 16
  • 1 min read


ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին հրապարակել է ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործի նյութերում հիշատակված ավելի քան 300 ականավոր անձանց ցուցակը։ Այս մասին տեղեկացնում է Fox News-ը՝ հղում կատարելով Բոնդիի՝ Կոնգրեսի անդամներին ուղղված նամակին։



Նամակում նշված են բոլոր նախկին և գործող պաշտոնյաները, ինչպես նաև քաղաքականապես ազդեցիկ անձինք, որոնք առնվազն մեկ անգամ հիշատակվել են Արդարադատության նախարարության Էփշտեյնի գործի նյութերում։



Ցուցակում ընդգրկված են բրիտանացի արքայազն Հարրին, հեռուստահաղորդավարուհի և գործարար Քիմ Քարդաշյանը, երաժիշտներ Կուրտ Քոբեյնը, Բրյուս Սփրինգսթինը և այլ հայտնի անձինք։

 
 
1/2581
bottom of page