Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց
- Investigative journalist

- 2 hours ago
- 1 min read

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի գիտնականների կանխատեսմամբ՝ դեկտեմբերի 9-ին և 10-ին սպասվում են G2-G3 ինտենսիվության մագնիսական փոթորիկներ՝ բևեռափայլերի առաջացման բարձր հավանականությամբ։
«Երեքշաբթի և չորեքշաբթի՝ դեկտեմբերի 9-ին և 10-ին, սպասվում են G2-G3 ինտենսիվության (միջինից մինչև ուժեղ) մագնիսական փոթորիկներ», - նշվում է հրատարակության մեջ։
Մասնագետների հաշվարկներով՝ գագաթնակետային ազդեցությունը կլինի դեկտեմբերի 9-ի կեսօրին։ Լաբորատորիան հավելել է, որ սա, զուգորդված բարձր սպասվող գեոմագնիսական ցուցանիշների հետ, ստեղծում է բարենպաստ պայմաններ բևեռափայլերի առաջացման համար։
Ի՞նչ կարող է մեզ անել մագնիսական փոթորիկը:
Որպես կանոն, դրա պատճառած խանգարումները բացասաբար են ազդում տարեցների և թույլ իմունային համակարգ ունեցող մարդկանց վրա: Նրանք, ովքեր զգայուն են այս երևույթի նկատմամբ, կարող են զգալ հոգնածություն, գլխացավեր, տհաճություն, արյան ճնշման տատանումներ և թույլ կենտրոնացում:
Ինչպե՞ս պաշտպանվել:
Մագնիսական փոթորիկների ժամանակ բժիշկները խորհուրդ են տալիս պահպանել մրգերով ու բանջարեղենով սննդակարգ՝ առանց կենդանական ճարպերի։ Շատ ջուր խմելը նույնպես շատ է օգնում: Մի քանի ժամ անցկացրեք մաքուր օդում»։




















