top of page

Ցրտահարվելու հետևանքով մահացել է հայտնի լուսանկարիչ Ռենե Ռոբերտը

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Փարիզում ողբերգական մահով կյանքից հեռացել է ֆրանսիացի հայտնի լուսանկարիչ Ռենե Ռոբերտը։ Նա 84 տարեկան էր։ Այս մասին հայտնում է La Libre-ն։


Նշվում է, որ Ռոբերտը քաղաքի կենտրոնում ընկել է փողոցի մեջտեղում և մոտ ինը ժամ մնացել մայթին։ Քանի որ նրան ոչ ոք չի օգնել, տղամարդը ցրտահարվել է ու մահացել։


Հայտնի է, որ ողբերգությունը տեղի է ունեցել հունվարի 18-ին։ Ռոբերտը ժամը 21:30-ին դուրս է եկել զբոսնելու, սակայն անհայտ պատճառով վայր է ընկել ու չի կարողացել վեր կենալ։ Հաջորդ օրը՝ ժամը 06:00-ի սահմաններում, փրկարար ծառայության աշխատակից է դիմել մի անօթեւան, սակայն արդեն ուշ էր։

 
 
1/2383
bottom of page