«Էշին հեծած՝ էշ են փնտրում» կամ՝ Լավրովը համաձա՞յն է Վազգեն Գալստանյանի հետ
- Investigative journalist

- Jul 2
- 1 min read

Սրբազան կոչվող շարժման կազմկոմիտեն որոշել է «սրտահովանքով» զբաղվել՝ «տեռորիստ» անվանել Նիկոլ Փաշինյանին, ընդ որում, դա անել իրեն հատուկ ու արդեն ծանոթ ձեռագրով՝ մայրաքաղաքի պատերն ու այլ հարթ մակերևույթները վանդալիզմի օբյեկտ դարձնել։ Սույն մարգինալ ու ագրեսիվ շարժման ֆեյսբուքյան էջում զետեղվել են այդ վանդալիզմի ապացույցները՝ լուսանկարների տեսքով։
Սա այն դեպքն է, երբ պետք է ասել՝ «էշին հեծած՝ էշ են փնտրում»։ Ասել կուզի՝ շարժման առաջնորդ Վազգեն Գալստանյանն է մեղադրվում ահաբեկչության կազմակերպման, իշխանության յուրացման, զանգվածային անկարգությունների կազմակերպման մեջ, «պատերի տակ գյուլլելու», ավտոբուսների վրա յուղ լցնել-վառելու, համացանցային տեռակտ կազմակերպելու՝ «Մալբերի» համակարգը շարքից հանելու և այլ նողկալի երևույթների համար, վերջինիս քարոզչական թիմն է տեռորիզմի մեջ մեղադրում կառավարության ղեկավարին։
Ի դեպ, Գալստանյանն այս ընթացքում, ինչ անազատության մեջ է, երկու անգամ նամակ է գրել, երկուսում էլ ափսոսանքի և ոչ մի խոսք, բառ, տառ, ելևէջ չի արտաբերել, ավելին՝ չի առարկել իրեն վերագրվող մեղադրանքին, փոխարենն իր վերջին նամակում իրեն նույնացրել է Բագրատարք. Վարդազարյանի հետ, որին, իր խոսքով, զրպարտեցին որպես ահաբեկիչ, ժողովրդիթշնամի և պետական դավաճան կամ հանցագործ։ Գալստանյանը չի մոռացել «գուժել» գործող իշխանության անխուսափելի վախճանի մասին՝ նրանց համեմատելով Վարդազարյանին հալածանքների ենթարկած խորհրդային բռնապետների հետ։
Տեսնես ՌԴ ԱԳ նախարար Լավրովն ու մյուս ռուս պաշտոնյաները երբ «անընդունելի են համարում» «եկեղեցու դեմ արշավը», ընդունելի համարո՞ւմ են այդ եկեղեցու բարձրաստիճան սպասավորների վկայաբերած վերոհիշյալ փաստերը՝ ցարական Ռուսաստանում հայ եկեղեցականներին հալածելու, զրպարտելու, նահատակության մղելու դրվագով։
Հ. Մ.




















