Փարիզի դատարանը Դեպարդյոյին մեղավոր է ճանաչել կանանց նկատմամբ nտնձգությnւնների գործով
- Investigative journalist
- 14 hours ago
- 1 min read
Փարիզի դատարանը դերասան Ժերար Դեպարդյոյին մեղավոր է ճանաչել 2021 թվականին ֆիլմի նկարահանումների ժամանակ անձնակազմի երկու կին անդամի նկատմամբ սեռական բնույթի ոտնձգությունների գործով, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ BFMTV-ին հղումով։Նա դատապարտվել է 18 ամսվա պայմանական ազատազրկման։
76-ամյա կինոաստղը մեղադրվում էր Les Volets Verts ֆիլմի 54-ամյա զգեստների ձևավորողի և 34-ամյա ռեժիսորի օգնականի նկատմամբ նկարահանման հրապարակում ոտնձգություն կատարելու համար:
Դատախազները պնդում են, որ խոսքն անպարկեշտ արտահայտությունների և անպատշաճ հպումների մասին է: Երկու կանայք էլ պաշտոնական բողոքներ են ներկայացրել: Դերասանը հերքում է մեղադրանքը։2023 թվականի հոկտեմբերին Le Figaro-ում հրապարակված բաց նամակում Դեպարդյոն գրել էր. «Ես երբեք բռնության չեմ ենթարկել կնոջը»։ Դատավարությունն ի սկզբանե նախատեսված էր 2024 թվականի հոկտեմբերին, սակայն հետաձգվել էր՝ Դեպարդյոյի առողջական վիճակի պատճառով։ Այժմ սպասվում է, որ նա կմասնակցի երկօրյա դատական նիստին:
Սա առաջին դեպքը չէ, երբ Դեպարդյոն՝ Ֆրանսիայի ամենահայտնի կինոդերասաններից մեկը, մեղադրվում է սեռական ոտնձգությունների համար։ Նախկինում շուրջ 20 կին նրան մեղադրել են ոչ պատշաճ վարքի համար, սակայն դերասանը դատարանի առաջ չի կանգնել։ Որոշ գործեր կարճվել են ապացույցների բացակայության կամ վաղեմության ժամկետի պատճառով: Սպասվում է, որ դատարանը դատաքննության ընթացքում կլսի վկաների ցուցմունքները: