Ռուսաստանյան ցրտաշունչ ձմեռան վայելքները. 10 ամենահետաքրքիր սահադաշտերը
- Nov 20, 2022
- 2 min read

Ձմեռը զվարճանքից հրաժարվելու պատճառ չէ։ Տարվա հենց այս եղանակին է, որ հնարավոր է բացահայտել լիցքաթափվելու նոր տարբերակներ:
Հիմնական զվարճանքներից մեկը սառցադաշտեր են։ Դե իհարկե լավագույն տարբերակներից մեկը չմուշկներն են։ Իսկ նրանք, ովքեր չեն սիրում չմուշկներ, պարզապես չեն քշել դրանք։
Այսօր ձեզ կներկայացնենք Ռուսաստանի 10 լավագույն սահադաշտերը: Նրանցից յուրաքանչյուրն ինչ-որ առումով յուրահատուկ է:
-Առաջինը մեր ցուցակում իհարկե Գորկու այգու սահադաշտն է: Այգին բավականին մեծ է, որտեղ կարող եք և սահել, և զբոսնել, իսկ եթե սիրում եք մենակություն, հոգ չէ, տեղ կգտնվի նաև ձեզ համար:
-Կրասնոյարսկի սահադաշտում դուք կարող եք ոչ միայն զվարճանալ չմուշկներով, այլև գրանցվել կուրլինգի սեսիաների համար: Պրոֆեսիոնալ թիմերը գալիս են այստեղ՝ ժամանակ անցկացնելու, առիթից օգտվելով դուք էլ կարող եք մարտահրավեր նետել նրանց, և ով գիտի, գուցե հաղթեք: Բայց նրա հիմնական առավելությունն, իհարկե, մեծ լեռնադահուկային գոտին է: Եթե մոտակայքում եք ապրում, անպայման այցելեք Կրասնոյարսկի սահադաշտ:
-Ուշադրության է արժանի նաև Եկատերինբուրգի սահադաշտը: Այն օգտագործվում է որպես մարզիկների համար նախատեսված մարզադաշտ: Առավոտյան կազմակերպվում են դասընթացներ, իսկ երեկոյան մուտքը բաց է բոլորի համար:
-Տոմսկը ևս կարող է հպարտանալ իր սահադաշտերով: Ամռանը այդտեղ տարբեր զվարճությունների մի ամբողջ համալիր է գործում՝ փեյնթբոլից մինչև մինի գոլֆ:
-Դե իհարկե չեինք կարող չանդրադառնալ Ռուսաստանի գլխավոր սահադաշտին, որը գտնվում է Կարմիր հրապարակում: Ամեն ձմեռ այն վերածվում է սառցադաշտի, որտեղ անցկացվում են գեղասահորդների ցուցադրական ելույթներ և հոկեյի հանդիպումներ: Մյուս կողմից, մոտակայքում գտնվող GUM-ը թույլ է տալիս յուրաքանչյուրին ընտրել իր հանգստի ժամանակը ըստ տրամադրության և գրպանի հնարավորությունների:
-Մայրաքաղաքի մեկ այլ հայտնի և ամենամեծ սահադաշտը Լեգենդների այգին է: Այն կարող է միաժամանակ ընդունել 14000 մարդ: Այստեղ պարբերաբար անցկացվում են տարբեր ժամանցային միջոցառումներ։ Սահադաշտը բաց է, հետևաբար, եթե դրսում տաք է, ոչ մի տեսակի չմուշկների մասին խոսք լինել չի կարող։ Այնուամենայնիվ, մայրամուտից հետո դուք կկարողանաք դիտել աստղային երկնքի հմայիչ պատկերը: Շատ ռոմանտիկ է, այդ իսկ պատճառով այստեղ հաճախ են գալիս սիրահարված զույգերը։
-Մեր ցուցակի հաջորդ սահադաշտը գտնվում է Լուժնիկի մարզահամալիրում։ Այն, ինչպես նախորդ սահադաշտը, բաց է։ Ամբողջ սահադաշտը լցված է ջրով, որը ցրտի պատճառով սառում է, իսկ սահադաշտի աշխատակազմին մնում է միայն սառույցը հարթեցնել:
-Ռուսաստանի ամենամեծ սահադաշտերից մեկկն էլ Օմսկինն է, այն կարող է միաժամանակ հավաքել 10 320 մարդ։
-Ռուսաստանի ևս մեկ սահադաշտը գտնվում է Կազանում։ Այն չունի ոչ մի առանձնահատկություն, պարզապես շատ մեծ է: Բայց կա մեկ հետաքրքիր փաստ. մուտքն այստեղ ժամը 22-ից հետո փակ է անչափահասների համար։
-Ռուսաստանի ամենամեծ սահադաշտերի մեր ցուցակը լրացնում է Յարոսլավլում գտնվող սահադաշտը։
Իսկ դուք ընտրեցի՞ք, ձմեռային հաճույքներից որով եք ցանկանում զբաղվել:




















