Ռուսաստանի զինված ուժերը հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. ՊՆ
- Nov 20, 2022
- 1 min read

Ռուսաստանի զինված ուժերը հրետանային կամ օդային հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին, ռազմական ենթակառուցվածքը խոցվում է գերճշգրիտ զենքերով։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Գերճշգրիտ խոցման միջոցներով շարքից հանվում են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքները, հակաօդային պաշտպանության օբյեկտները, ռազմական օդանավակայանները, ռազմական ավիացիան», - հայտնել են գերատեսչությունից։
ՌԴ ՊՆ-ից վստահեցնում են, որ խաղաղ բնակչությանը վտանգ չի սպառնում:




















