top of page

Դե հիմա տեսեք, թե երեկվա ներխուժմամբ թշնամին ինչի հասավ իր բաղձալի նպատակների ճանապարհին․ Ասլանյան

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանն ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել․


«Դե հիմա տեսեք, թե երեկվա ներխուժմամբ թշնամին ինչի հասավ իր բաղձալի նպատակների ճանապարհին։ Ադրբեջանն ու Նախիջևանը տարանջատող Հայաստանի ամենանեղ հատվածը նեղացավ ևս մի քանի կիլոմետրով, ուղիղ նշանառության տակ հայտնվեց Երևան-Գորիս միջպետական ճանապարհը։ Խաղաղ ճանապարհով թշնամու ելման դիրքեր վերադառնալու մասին պարզապես մոռացեք։

Թշնամին ՀՀ անկարող իշխանությանը պարտադրում է իր հաղթանակի իրավական ամրագրումը, իսկ մարդամեկն ԱԺ-ում արդեն հայտարարում է փաստաթուղթ ստորագրելու պատրաստակամության մասին, որը հետաձգվել էր ներքաղաքական աղմուկի պատճառով։

Փաստորեն, հերթական ոչ հայանպաստ փաստաթուղթը ստորագրելուն խանգարում էին ևս 15-20 հայորդիների կյանքեր ու մի քանի կիլոմետր ՀՀ ինքնիշխան տարածք»։


 
 
1/2383
bottom of page