Քանաքեռում սպանված Տյուշի որդիները ձերբակալված են․ «Փաստինֆո»
- Nov 20, 2022
- 1 min read

Քանաքեռում երեկ տեղի ունեցած «Քանաքեռցի Տույի», ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի՝ Տյուշի, և ևս երկու անձի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված է 5 անձ, այդ թվում՝ Տյուշի չորս որդիները։ Ձերբակալվածներից մեկը 19-ամյա երիտասարդ է։ Այդ մասին գրում է «Փաստինֆո»-ն։
Ավելի վաղ հայտնել ենք, որ երեկ՝ նոյեմբերի 11-ին՝ ժամը 02.40-ի սահմաններում, զինված ընդհարում է տեղի ունեցել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի տանը, որի հետեւանքով 4 անձ սպանվել է, նրանց թվում՝ տանտերը, քրեական հեղինակություն համարվող Քանաքեռցի Տույը։




















