top of page

Փյունիկ-Արարատ հանդիպումն ուշ է մեկնարկել․ ինչո՞ւ

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

VBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի խաղում երկրորդ տեղում ընթացող «Փյունիկը» սեփական դաշտում ընդունել է իրեն հետապնդող «Արարատին»: Հանդիպումն անցել է հյուրերի բացահայտ առավելությամբ և ավարտվեց նրանց խոշոր հաղթանակով:


Արարատցի Սերժ Դեբլեն նախ առաջին կեսում հեթ-տրիկ է ձևակերպել: Փյունիկցի Ֆիրմինոն մեկ գնդակ է ետ բերել, սակայն երկրորդ խաղկեսում «Արարատը» ևս երեք գոլ է խփել: Դաշտի տերերին վերջում հաջողվել է կրճատել հաշվի տարբերությունը` 2:6:


Ի դեպ, հանդիպումը մի քանի րոպե ուշացումով սկսեց, քանի որ խաղին չհայտավորված «Արարատի» ֆուտբոլիստ Յակուբա Սիլուեն մտել էր խաղադաշտ և չէր ցանկանում դուրս գալ։


Անվտանգության աշխատակիցները մի քանի րոպե բանակցելուց հետո, աֆրիկացի ֆուտբոլիստը համաձայնեց լքել խաղադաշտը:


 
 
1/2383
bottom of page