top of page

Պուտինն ու Ալիևը հանդիպման ժամանակ խոսել են Արցախյան խնդրի մասին

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպման ժամանակ անդրադարձել են Արցախյան հիմնախնդրին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Կան վեճեր, շատ աշխատանք կա անելու, բայց կանենք ամեն ինչ, որպեսզի գործընթացը խաղաղ ճանապարհով ընթանա։ Արդեն կան որոշակի պայմանավորվածություններ առևտրատնտեսական կապերի, տրանսպորտային հաղորդակցությունների զարգացման վերաբերյալ», - նշել է Պուտինը։

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը և հարևան մյուս երկրները շահագրգռված են Ղարաբաղում առևտրային և տրանսպորտային կապերի վերականգնմամբ։ Ռուսաստանի նախագահը նաև ընդգծել է, որ չնայած Ղարաբաղում խնդիրները պահպանվում են, սակայն կան որոշակի պայմանավորվածություններ տարածաշրջանում բնակչության անվտանգության ապահովման համար։


Հավելենք, որ Ադրբեջանի նախագահը Ռուսաստան է մեկնել պաշտոնական այցով։

1/2383
bottom of page