top of page

ESPN-ը հրապարակել է աշխարհի 30 լավագույն ֆուտբոլային մարզիչների վարկանիշային ցուցակը

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Aug 13
  • 1 min read
ree

ESPN-ը հրապարակել է աշխարհի 30 լավագույն ֆուտբոլային մարզիչների վարկանիշային ցուցակը: Ցուցակը կազմելիս հաշվի են առնվել հետևյալ չափանիշները՝ մարզչական վարպետություն, խաղի ոճ, անձնակազմի կառավարում, հաղորդակցման հմտություններ, ձեռքբերումներ և X-ֆակտոր (նորարարություն և զարմացնելու ունակություն):

Առաջին հորիզոնականում է ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն, որը նախորդ մրցաշրջանում նվաճել է «տրեբլ»: Երկրորդ տեղում է Առնե Սլոտը, որը «Լիվերպուլի» հետ հաղթել է Անգլիայի Պրեմիեր լիգան, իսկ երրորդում՝ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան:

Հատկանշական է, որ վարկանիշում տեղ չեն գտել «Ռեալ Մադրիդի» նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին և «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը: «Ատլետիկո Մադրիդի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը:

Լավագույն 30 մարզիչների ամբողջական ցուցակ․

Լուիս Էնրիկե (ՊՍԺ)Առնե Սլոտ (Լիվերպուլ)Խոսեպ Գվարդիոլա (Մանչեսթեր Սիթի)Խաբի Ալոնսո (Բայեր Լևերկուզեն)Հանսի Ֆլիկ (Բարսելոնա)Միկել Արտետա (Արսենալ)Անտոնիո Կոնտե (Նապոլի)Սիմոնե Ինձագի (Ինտեր)Ջան Պիերո Գասպերինի (Ատալանտա)Էռնեստո Վալվերդե (Ատլետիկ Բիլբաո)Ունաի Էմերի (Ասթոն Վիլա)Էնցո Մարեսկա (Չելսի)Անդոնի Իրաոլա (Բորնմութ)Օլիվեր Գլասներ (Քրիսթալ Փելաս)Էդի Հաու (Նյուքասլ)Դիեգո Սիմեոնե (Աըլետիկո Մադրիդ)Թոմաս Ֆրանկ (Բրենթֆորդ)Ռոբերտո Դե Զերբի (Մարսել)Վենսան Կոմպանի (Բավարիա)Մասիմիլիանո Ալեգրի (առանց ակումբի)Տիագո Մոտա (Յուվենտուս)Անգելոս Պոստեկոգլու (Տոտենհեմ)Բրենդան Ռոջերս (Սելթիկ)Ռուբեն Ամորիմ (Սպորտինգ Լիսաբոն)Մարկո Սիլվա (Ֆուլհեմ)Էրիկ տեն Հագ (Մանչեսթեր Յունայթեդ)Ֆաբիան Հյուրզելեր (Բրայթոն)Դևիդ Մոյես (առանց ակումբի)Նունու Էսպիրիտու Սանտու (Նոթինգհեմ Ֆորեսթ)Դինո Տոպմյոլեր (Այնթրախտ Ֆրանկֆուրտ)

 
 
1/2377
bottom of page