top of page

Crocus City Hall-ում տեղի ունեցածի կազմակերպիչն արտասահմանում է. ՌԴ ԱԴԾ տնօրեն

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • May 7, 2024
  • 1 min read
ree

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը հայտնել է, որ Crocus City Hall համալիրում տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչը գտնվում է արտասահմանում։ Նրա խոսքով՝ ծառայությունը «գրեթե կռահում է»՝ ով է նա, գրում է kommersant.ru-ն։«Քանի որ նախաքննության շրջանակներում համապատասխան ընթացակարգերը շարունակվում են, մենք պետք է ամեն ինչ անենք նրան ինչ-որ կերպ հասնելու համար։ Ուստի հիմա կոնկրետ բան չեմ ասի։ Գոյություն ունի հետաքննության գաղտնիք, և մենք պետք է համոզվենք, որ մեր աշխատանքը հանգեցնի կոնկրետ արդյունքի մեր օպերատիվ աշխատանքում»,-ասել է Բորտնիկովը:

Հիշեցնենք, որ մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել մերձմոսկովյան Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել: Զոհվել է 144 մարդ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ ահաբեկչության համար կասկածվողների համար «պատուհան էր պատրաստվել Ուկրաինայի հետ սահմանը հատելու համար»։

1/2383
bottom of page