top of page

Արտակարգ դեպք՝ Լոռիում, 6-ամյա երեխա է այ րվածքներով տեղափոխվել հիվանդանոց

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 2 days ago
  • 1 min read
ree

Դեկտեմբերի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերինախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «ստորին վերջույթների և որովայնի ձախ հատվածի 2-րդ, 3-րդ աստիճանի այրվածք» ախտորոշմամբ «Սպիտակ» բժշկական կենտրոն երեխա է տեղափոխվել։



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ երեխան Լոռու մարզի բնակիչ 6-ամյա Հ․ Վ․-ն է, ում առողջական վիճակը միջին ծանրության է։



Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները պարզել են, որ  երեխան մարմնական վնասվածքը ստացել է իրենց տան հյուրասենյակում գազի վառարանի փականի հետ խաղալու, վառարանին միացված ռետինե խողովակը տեղից հանելու և առաջացած հրդեհի հետևանքով։

 
 
bottom of page