top of page

Ռուսաստանցի գեղասահորդները հանդես կգան Հայաստանի հավաքականում

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 7 hours ago
  • 1 min read

Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի գործկոմը հավանություն է տվել Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգի տեղափոխությանը Հայաստանի հավաքական, այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը:

Նշվում է, որ որոշումն ընդունվել է երեքշաբթի Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի գործկոմի նիստում։ Այժմ մարզիկները պետք է ելույթների թույլտվություն ստանան Չմշկորդների միջազգային միությունից։

21-ամյա Կարինեն և 26-ամյա Նիկիտան Ռուսաստանի գավաթի 2021թ. փուլի արծաթե մեդալակիրներ են:

bottom of page