Խոզուկ նկարիչ Pigcasso-ի նկարը վաճառվել է ավելի քան 26000 դոլարով (լուսանկարներ, տեսանյութ)
- Nov 20, 2022
- 1 min read

Հարավային Աֆրիկայից խոզ «նկարչի»՝ Պիգասոյի «Վայրի և ազատ» կտավը վաճառվել է 26 572 դոլարով. գրում է Daily Mail-ը։
Խոզն արվեստի գործը ստեղծել է մի քանի շաբաթվա ընթացքում կապույտ, կանաչ և սպիտակ ակրիլային ներկերով։ Կտավը գնել է գերմանացի կոլեկցիոներ Պետեր Էսսերին։
Պարբերականը նշում է, որ այժմ սա համարվում է երբևէ կենդանու կողմից նկարված ամենաթանկ վաճառված կտավն աշխարհում:
























