top of page

Սանկտ Պետերբուրգը World Travel Awards մրցանակաբաշխության 4 մրցանակի է արժանացել՝ շրջանցելով Փարիզին

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Սանկտ Պետերբուրգը հաղթել է World Travel Awards հեղինակավոր զբոսաշրջային մրցանակաբաշխության 4 անվանակարգերում, այդ թվում՝ «Առաջատար քաղաքային ուղղություն 2021»-ում:


Ինչպես հայտնում է РИА Новости-ն, ՌԴ Հյուսիսային մայրաքաղաքի հետ միասին այդ անվանակարգում հաղթելու համար պայքարել են ևս 19 մեգապոլիս, այդ թվում՝ Փարիզը, Լոնդոնը, Հռոմը, Վենետիկը, Սիդնեյը, Նյու Յորքը, Կիոտոն, Ռիո դե Ժանեյրոն, Պեկինը:


Բացի այդ, Պետերբուրգը վեցերորդ անգամ ճանաչվել է «Մշակութային զբոսաշրջության առաջատար քաղաք 2021»: Այս տարի առաջին անգամ քաղաքը մրցանակի է արժանացել նաև «Ներքին զբոսաշրջության առաջխաղացման հարցում լավագույն գործակցության» համար: Այդ անվանակարգում պարգևատրվել է նաև Մոսկվան:


Վերջին 7 տարում ՌԴ Հյուսիսային մայրաքաղաքն արժանացել է World Travel Awards միջազգային մակարդակի մրցանակաբաշխության 6 և եվրոպական` 9 մրցանակի:

 
 
1/2383
bottom of page