top of page

Sex and the City առաջին սերիայից հետո մարզասարքեր արտադրող Peloton բաժնետոմսերն էժանացրել է

  • Nov 20, 2022
  • 1 min read


ree

Մարզասարքեր արտադրող «Peloton» ընկերության բաժնետոմսերը, դեկտեմբերի 9-ի աճուրդի արդյունքներով, 11,33 տոկոսով (մինչեւ 40,69 դոլար) էժանացել են «Սեքսը մեծ քաղաքում» հեռուստասերիալի սիքվելի թողարկումից հետո, հայտնում է CNBC-ն։


Սերիալի շարունակության՝ «Եվ պարզապես այդպես» նախագծի առաջին սերիալում Peloton-ի մարզասարքը կարևոր դեր ունի սյուժեի զարգացման հարցում։ Ուշադրություն, սփոյլեր։ Գլխավոր հերոսուհու՝ Քերի Բրեդշոուի ամուսինը մահացել է դրանով 45 րոպե մարզվելուց հետո։


Սրտաբան, առողջության հարցերով Peloton-ի խորհրդակցական մարմնի անդամ Սյուզաննա Սթեյնբաումը հանդես է եկել ընկերության անունից և նշել, որ Միստեր Բիգի մահը վրա է հասել սրտի նոպայի արդյունքում և ոչ թե մարզասարքի պատճառով և որ նա հոգ չի տարել առողջության մասին։


ree

 
 
1/2383
bottom of page