Եվս երկու երկիր միացել է Պեկինի Օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտին
- Nov 20, 2022
- 1 min read

Պեկինի Օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտին միացել է ևս երկու երկիր։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Դանիան դիվանագետներ չի ուղարկի խաղերին. Արտաքին գործերի նախարար Յեպպե Կոֆոդը մտահոգություն է հայտնել Չինաստանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ։ Դիվանագիտական բոյկոտ է հայտարարել նաև Նիդերլանդները։
ԱՄՆ-ն առաջինն էր, որ հայտարարեց Պեկինի խաղերի դիվանագիտական բոյկոտի մասին։ Այնուհետև բոյկոտին միացան Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Կանադան և Ճապոնիան։
Պեկինի Օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 4-ից 20-ը։




















