top of page

Պեկինը ձմեռային Օլիմպիական խաղերին ընդառաջ կպահպանի Covid-ով պայմանավորված արտակարգ իրավիճակը

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում հորդորել են բոլոր տեղական շրջաններին պահպանել լրիվ արտակարգ ռեժիմը, քանի որ քաղաքում շարունակվում են գրանցվել կորոնավիրուսի տեղական դեպքեր՝ ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկից երկու շաբաթ առաջ: Այդ մասին հայտնում է Reuters-ը:


Հունվարի 15-ից ի վեր Պեկինում հայտնաբերվել է փոխանցված տեղական 27 դեպք, որոնց մոտ եղել են ախտանշաններ և ևս 5 ասիմպտոմ դեպքեր:


Իսկ Հյուսիսարևելյան Հարբին քաղաքում երկուշաբթի օրը կթեստավորվեն մոտ 10 մլն քաղաքացու, թեև այնտեղ վերջերս վիրուսի դեպք չի գրանցվել:

 
 
1/2383
bottom of page