top of page

Դատարանում բոլորի համար պարզ կդառնա, որ մեղադրանքների տակ իրականում որևէ բան չկա․ պաշտպան

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Քաջարանի համայնքապետը ազատ է արձակվել դատապարտյալների հիվանդանոցի շենքից։

«Ուրախ ենք որոշման կապակցությամբ, ուրախ ենք, որ Մանվել Փարամազյանը ի վերջո ազատության մեջ է գտնվում»,- շենքի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Փաստաբան Երվանդ Վարոսյանը, նշեց, որ մնացած գործընթացների մասին մանրամասն խոսելուն կարիք չկա, դատական պրոցեսը անկախ ամեն ինչից ընթանալու է։

«Մեղադրանքներին բոլորը ծանոթ են, համոզված եմ, որ դատարանում բոլորի համար պարզ կդառնա, որ մեղադրանքների տակ իրականում որևէ բան չկա»։

Փաստաբան Լուսինե Սահակյանը հավելեց՝ ակնհայտ ապօրինի մեղադրանք է առաջադրված Փարամազյանին։

«Փարամազյանը ապօրինի էր պահվում անազատության մեջ։ Մեղադրանքը ի սկզբանե հարուցվել է ակնհայտ ապօրինի և որևէ հիմք չկա, ընդհանրապես գեթ մեկ ապացույց, որով կարելի է հիմնավորել, որ Փարամազյանը որևէ հանցագործություն է կատարել»։

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, որի վերաբերյալ դատարանը որոշում էր կայացրել ազատ արձակել 70 մլն դրամ գրավի դիմաց, այսօր ազատ արձակվեց դատապարտյալների հիվանդանոցի շենքից։

 
 
1/2382
bottom of page