top of page

Փաշինյանի հերթական սուտը

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Չինաստանի ՀՆԱ-ն 2021-ին գրանցել է իր ամենաբարձր արդյունքը վերջին տասը տարում` 8,1%։


Չինաստանի իշխանություններն ապացուցեցին, որ կարողանում են անգամ քովիդի համավարակի պայմաններում արդյունավետ տնտեսական քաղաքականություն իրականացնել՝ իր տարբերություն շատ զարգացած երկրների, որոնց տնտեսությունները շարունակում են անկում ապրել կամ լավագույն դեպքում՝ գրանցել հետճգնաժամային համեստ աճ։

Ի դեպ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համավարակի սկզբնական փուլում հանդես էր գալիս հասարակությանն ուղղված «խրոխտ» ելույթներով, ուղերձներով, որոնց հիմնական մեսսիջն այն էր, որ Հայաստանն ի վիճակի է օգտվել քովիդի ստեղծած ֆորս-մաժորային իրավիճակներից։


«Աշխարհում համախառն ներքին արդյունքի 3 տրիլիոն դոլարանոց անկում է լինելու, այսինքն՝ համաշխարհային շուկայում այդքան տեղ ազատվելու է: Եվ մենք պետք է այսօրվանից մեզ տրամադրենք, որ այդ ազատված տեղի առնվազն 30 միլիարդանոց դոլարանոց հատվածը հենց Հայաստանը պետք է զբաղեցնի և այս խնդիրը պետք է լուծի առաջիկա հինգ տարում: Սա նշանակում է, որ մենք խնդիր պետք է դնենք զբաղեցնել ազատվող շուկայի մեկ տոկոսը և ես հավատում եմ, որ կարող ենք դա անել»,- մոտ երկու տարի առաջ ասում էր Փաշինյանը։


Հայաստանի վարչապետը փաստորեն խոստացել էր գրավել 30 միլիարդանոց շուկա։


Այդ օրերին Հայաստանում դեռ բազմաթիվ միամիտ մարդիկ կային, որոնք հավատում էին, թե Փաշինյանը տիրապետում է «կախարդական փայտիկի» ու կարող է հրաշքներ գործել։ Այդ հիմա է, որ մարդկանց աչքերն աստիճանաբար բացվում են ու շատերն ամեն օր համոզվում են, որ գործ ունեն շարքային մի պոպուլիստի հետ։


Փաշինյանի որևէ խոստում իրականություն չի դարձել․ երկնիշ աճի փոխարեն՝ ունենք երկնիշ գնաճ, տնտեսության զարգացման փոխարեն՝ վիճակագրական մանիպուլյացիա, մարդկանց բարեկեցության փոխարեն՝ կոմունալ ծառայությունների շեշտակի աճ։


Այնուամենայնիվ, «30 միլիարդանոց շուկայի» ո՞ր մասն է «նվաճել» մեր «խրոխտ» վարչապետը, թե՞ նա այլևս ՀԱՊԿ «գերագույն գլխավորն» է, զբաղված է «գլոբալ» հարցերով ու նման մանր խնդիրներով դիմենք «օլիմպիական չեմպիոն» նախարար Վահան Քերոբյանին։


Վահրամ Բագրատյան

 
 
1/2380
bottom of page