Քանի մարդ է ձերբակալվել Փարաքարում
- Nov 20, 2022
- 1 min read

ՀՀ ոստիկանություն Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182-րդ հոդվածում սահմանված արարքի համար Փարաքար համայնքից 7 անձ է բերվել ոստիկանություն։ Այդ մասին MediaHub-ին հայտնեցին Ոստիկանությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Փարաքարում ոստիկանները փակել են համայնքապետարանի մուտքը և թույլ չեն տվել «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի ընտրված թեկնածուին կատարել երդմնակալության արարողությունը:




















