top of page

Կենսաթոշակների և նպաստների բարձրացում հետվճարի միջոցով. Արսեն Թորոսյանը մանրամասնել է

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 1 day ago
  • 1 min read


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ խոսելով հետվճարի միջոցով կենսաթոշակի և նպաստի բարձրացումների հնարավորությունների մասին:

«Ինչպես գիտեք, մենք փոխել ենք հետվճարի չափը և հունվարի մեկից այն կազմում է 20 տոկոս՝ մինչև 10 հազար դրամ, և դուք կարող եք ձեր թոշակն ու նպաստն ինքնուրույն այդքան բարձրացնել:

Դրա համար պարզապես պետք է ՀՀ-ում գործող առևտրի կետերից առևտուրն իրականացնել անկանխիկ:

Բայց ուզում եմ խոսել մեկ ուրիշ ծրագրի մասին, որը վերաբերում է մեր բոլոր քաղաքացիներին: Դա վերաբերում է 2 տոկոս հետվճարին, որը կրկին հնարավոր է ստանալ անկանխիկ առևտրի դեպքում, բայց այս դեպքում դա հնարավոր է անել միայն ArCa քարտով»,- մանրամասնել է նախարարը:

 
 
1/2481
bottom of page