Եղիշե Մելիքյանը հրապարակել է ֆուտբոլի ազգային թիմի հայտացուցակը Հունգարիայի և Պորտուգալիայի դեմ խաղերում
- Investigative journalist

- 2 hours ago
- 1 min read

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է հավաքականի ընդհանուր հայտացուցակը, որով թիմը կնախապատրաստվի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հունգարիայի և Պորտուգալիայի դեմ խաղերին:
Հավաքական են հրավիրվել հետևյալ ֆուտբոլիստները`
Դարպասապահներ․ Օգնյեն Չանչարեւիչ («Նոա»), Հենրի Ավագյան («Փյունիկ»), Արսեն Բեգլարյան («Ալաշկերտ»)։
Պաշտպաններ․ Կամո Հովհաննիսյան («Արարատ-Արմենիա»), Սերգեյ Մուրադյան («Նոա»), Գեորգի Հարությունյան («Պուշկաշ Ակադեմիա»), Ստյոպա Մկրտչյան («Օսիեկ»), Նաիր Թիկնիզյան («Ցրվենա Զվեզդա»), Էդգար Գրիգորյան («Արարատ-Արմենիա»), Էրիկ Փիլոյան («Ուրարտու»)։
Կիսապաշտպաններ․ Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար»), Կարեն Մուրադյան («Արարատ-Արմենիա»), Ուգոչուկվու Իվու («Ռուբին», Կազան), Կարեն Նալբանդյան («Ալաշկերտ»), Արտյոմ Բանդիկյան (ԲԿՄԱ, Մոսկվա), Գոռ Մանվելյան («Նոա»), Նարեկ Գրիգորյան («Ֆարուլ»)։
Հարձակվողներ․ Ժիրայր Շաղոյան («Արարատ-Արմենիա»), Վահան Բիչախչյան («Լեգիա»), Էդգար Սեւիկյան («Ակրոն»), Արթուր Սերոբյան («Արարատ-Արմենիա»), Հրանտ-Լեոն Ռանոս («Բորուսիա Մյոնխենգլադբախ»), Արայիկ Էլոյան («Արարատ-Արմենիա»)։
Աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Հունգարիա հանդիպումը կկայանա նոյեմբերի 13-ին և կմեկնարկի ժամը 21։00-ին։ Պորտուգալիա-Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին։ Խաղը կմեկնարկի ժամը 18։00-ին։




















