top of page

Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jul 27
  • 1 min read
ree

Հանրապետության տարածքում հուլիսի 27-ի ցերեկը, 28-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 30-31-ը և օգոստոսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ 


Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 27-31-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։


Օդի ջերմաստիճանը հուլիսի 27-29-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։


Երևան քաղաքում հուլիսի 27-ի ցերեկը, 28-29-ը և օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 16-19 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը, հուլիսի 27-ի ցերեկը, 28-29-ը աստիճանաբար կբարձրանա։

 
 
1/2383
bottom of page