Լավրովը խափանել է Մոսկվա-Վաշինգտոն բանակցությունները. Bloomberg
- Investigative journalist

- Aug 22
- 1 min read

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունները՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքներում Ռուսաստանին և Չինաստանին ներառելու անհրաժեշտության մասին, փաստացի խափանել են Մոսկվայի և Վաշինգտոնի միջև բանակցությունները, հաղորդում է Bloomberg-ը:
Ինչպես նշում է պարբերականը, Լավրովըպահանջ է ներկայացրել, համաձայն որի՝Ռուսաստանը և Չինաստանը պետք է դառնանՈւկրաինայի անվտանգության երաշխիքներիվերաբերյալ ցանկացած համաձայնագրի մաս:
Այդ հայտարարությունը հնչել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքերի ֆոնին, որը օգոստոսի 21-ին հայտարարել է, որ Չինաստանը չի կարող հանդես գալ որպես խաղաղության երաշխավոր, քանի որ Պեկինը պատերազմի սկզբում չի աջակցել Կիևին և, ընդհակառակը, աջակցել է Ռուսաստանին։
Bloomberg-ի հետ զրույցում մի քանի բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյաներ և դիվանագետներ Լավրովի մեկնաբանությունները համարել են խաղաղության գործընթացը կասեցնելու փորձ: Նրանց խոսքով՝ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունները կասկած են հարուցում առ այն, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է համաձայնագրի կնքման:
Գործակալության աղբյուրները նաև ենթադրել են, որ Կրեմլը կարող է փորձել համոզել Սպիտակ տանը հրաժարվել Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու գաղափարից: Բացի դրանից, նրանց կարծիքով, Մոսկվան, հավանաբար, կձգտի իջեցնել Զելենսկու և Պուտինի միջև հնարավոր գագաթնաժողովի մակարդակը՝ մինչև ավելի ցածր ռանգիպաշտոնյաների հանդիպման, որպեսզի խուսափի Միացյալ Նահանգների կողմից նոր պատժամիջոցներից:




















